Որևէ տեսակի օգնություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին. Մենենդես
Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլև դեմ է մեր պարտավորությանը՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև մեր պարտավորությանը՝ համոզվելու, որ պատմությունը չկրկնվի: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
«Մենք հիշում ենք 1,5 միլիոն զոհերին ոչ միայն այն բանի համար, թե ինչպես են նրանք մահացել: Մենք նաև հիշում ենք, թե ինչպես են նրանք ապրել: Հայոց պատմության և մշակույթի մեջ նրանց ունեցած ավանդն ապրում է մինչ օրս»,-նշել է Մենենդեսը՝ հիշեցնելով, որ իր կնոջ պապիկը Հայոց ցեղասպանության զոհերից մեկն է:
Միևնույն ժամանակ սենատորը շեշտեց, որ դեռ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է փորձել թաքցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին՝ հետապնդելով գրողներին և պատմաբաններին, այլև որովհետև Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախի հայերին: Մենենդեսը շեշտեց, որ 2020 թ.-ին Բաքվի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից:
«Ըստ իս՝ Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է, այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին», - ասել է Մենենդեսը՝ նշելով, որ հավաստիացում է ստացել պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին ավելի շատ օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Մենդենդեսը նաև անթույլատրելի անվանեց Վաշինգտոնի կողմից ռազմական և այլ աջակցությունը Բաքվի ռեժիմին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները:
«Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,-շեշտել է Մենենդեսը:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...