Ուկրաինան ուզում է Ամերիկայից գնել 90 միլիարդ դոլարի զենք. Զելենսկի
Ուկրաինան առաջարկել է Միացյալ Նահանգներից գնել 90 միլիարդ դոլարի զենք, այդ թվում՝ ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:
«Երաշխիքների երկրորդ կետն ամերիկյան զենքի փաթեթն է, որը մենք չունենք: Սա, ի թիվս այլ բաների, ներառում է ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Իրոք, կա մեր առաջարկներով փաթեթ՝ 90 միլիարդ դոլարի չափով», - ասել է նա:
Զելենսկին նաև հաստատել է, որ Ուկրաինան առաջարկել է ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր մատակարարել, սակայն չի նշել քանակը։
«Մենք պայմանավորվածություն ունենք ԱՄՆ նախագահի հետ, որ նրանք մեզանից անօդաչու թռչող սարքեր կգնեն, երբ մենք սկսենք զենքի արտահանումը», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...