Թրամփը բացել է «խաղաքարտերը» ԵՄ առաջնորդների դիմաց. ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ Պուտինի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների հնարավոր փոխանակումը:
CNN-ը հաղորդում է, որ Թրամփը հայտարարել է` տարածքային զիջումների հարցը հաշվի կառնի (մարտական) շփման ներկայիս գիծը Ուկրաինայում։
«Այսօր մենք համաձայնության կգանք գրեթե բոլոր կետերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության հարցերի։ Կարծում եմ, որ մեր բանակցություններից հետո կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել», – ասել է նա։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Պուտինն Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։ Ալյասկայի գագաթնաժողովը ամրապնդել է նրա հավատը Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։
Թրամփը հայտարարել է նաև, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ «հետագա ագրեսիայի» սպառնալիքին:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...