Քաղաքականություն

Եվրոպայից դուրս գտնվող երկրները կմասնակցեն Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը. Ռուբիո

Ofelya
Եվրոպայից դուրս գտնվող երկրները կմասնակցեն Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:


«Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում ենք դրա վրա», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:


Նրա խոսքով՝ երաշխիքները պետք է «ստեղծվեն խաղաղության համաձայնագրից հետո, որպեսզի Ուկրաինան ապագայում իրեն անվտանգ զգա»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250