Դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել Հայաստանից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին թույլատրել է մեկնել Հայաստանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը։
«Միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով նրան թույլատրել որոշ ժամանակով մեկնել երկրից` բժշկական օգնություն ստանալու համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը»,-նշեց Շաբոյանը։
Նշել էինք, որ մարտի 22-ին կայացած դատական նիստին Խաչատրյանը չէր ներկայացել` առողջական խնդիրներով պայմանավորված։ Այս տարի` հունվարի 18-ին Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար:
Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:&...
«Լավ եմ արել, քիչ եմ արել». Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը խոսել է դեպքի մասին
Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենի...
Սոթքում ինչ իրավիճակ է. համայնքապետը հայտնում է
Սոթքում ամեն բան իր հունով ընթանում է, բնակչությունն իր աշխատանքներով է զբաղված։ Auroranews-ի հետ զրույցում հայտնե...
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...