ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թամանյանական մոտիվներով կասկադ է կառուցվելու. Ավինյան
Այս տարի Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգին կհիմնանորոգվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա կասկադի կառուցում է լինելու՝ Թամանայանական նախագծի մոտիվներով կասկադի: 1,4 հեկտար տարածք է, էականորեն կանաչապատվելու է այդ հատվածը»,-ասել է փոխքաղաքապետը:
Ավինյանը նաեւ նշեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շրջակա տարածխքի բարեկարգման աշխտանքներ են իրականացվելու: Այս ծրագրերը քննարկել են նաեւ Վեհափառի հետ եւ իրենց համաձայնությունն են ստացել:
«Այս տարի Երեւանում հիմնանորոգված հանձնելու ենք 22 մանկապարտեզ, հաջորդ տարի պլանավորում ենք 33 մանկապարտեզ հանձնել շահագործման:
Նոր ճանապարհներ ենք կառուցելու, Նորք-Մարաշ վարչական շրջանում Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհը»,-նշել է Ավինյանը:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլորված հայ զինվորը ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել էր ՀՀ. Փաշինյան
ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հիշել է այն դեպքը, երբ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր, որի արդյու...