ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլորված հայ զինվորը ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել էր ՀՀ. Փաշինյան
ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հիշել է այն դեպքը, երբ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր, որի արդյունքում պարզվել էր, որ ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել է ՀՀ։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր ու մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր, ապա 24 ժամ անց վերադարձավ։ Երբ դիտարկում ենք նրա մոլորվելու վայրը, պարզվել է, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել ու ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել վերադարձել է Հայաստան։ Ըստ ամենայնի, նա հետախուզական առանձնահատուկ հմտություննե է ունեցել։ Նկատի ունեմ՝ տեղանքի առանձնահատկություններից ու կտրտվածություններից ելնելով՝ կարող է այդպիսի դեպք լինել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի երկրորդ զինվորի մասին
Ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ ԱԺ-ում կառավարության հետ...