Սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը․ 168.am

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ժամեր առաջ Սյունիքի Աճանան գյուղի երեիտասարդների կողմից հայտնաբերված ադրբեջանցու մասին, որը օրեր առաջ ընկերոջ հետ հատել էր Հայաստանի սահմանը եւ երեք օր է նրան էին որոնում:

 

Քիչ առաջ 168.am-ը գրել էր, որ ըստ ԶՊՄԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:

 

«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը», - ասաց մեր աղբյուրը:

 

Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել: Տեղեկություններ կան, որ Կովսականով անցել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

 

Ահա, թե ինչ է ասել այդ ադրբեջանցին ուղիղ եթերի ընթացքում. «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել են Հայաստան (մեջ)։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»:

 

 

Քաղաքականություն