Պատահարներ
Ավտոմեքենան ընկել է գետը․ ՆԳՆ
Mariam Z.
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ:
[21731ce0bfa55cacfb574526930f8a88.jpg]
[e54c97b86c7d6a7eb1b2d58803229900.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խմբակային ծեծկռտուք Երևանում` շուրջ 20 հոգու մասնակցությամբ
Mariam Z.
«Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով աշխատակցի դի
Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին
Mariam Z.
Քրեակատարողական հիմնարկում աշխատակցի դի է հայտնաբերվել
Mariam Z.