ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խմբակային ծեծկռտուք Երևանում` շուրջ 20 հոգու մասնակցությամբ

Ապրիլի 16-ին «Մի կաթիլ մեղրի պատմություն» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով ծեծել են միմյանց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Վթարից հետո էլ սկսել են իրար ծեծի ենթարկել։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

Օպերատիվորեն ժամանած ոստիկանները դեպքի վայրից մի քանիսին բերման են ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմել են փախուստի։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն  ու Պարեկայինծառայությունը, համագործակցելով քննչական բաժնի հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն