ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալայ Լաման ներողություն է խնդրել այս տղայից և նրա ընտանիքից
Դալայ Լամա 14-րդը իր ափսոսանքն է հայտնել ուխտավոր տղայի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որին նա խնդրել է «լեզուն ծծել»։
Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութ Հնդկաստանի տաճարից, որից հետո բազմաթիվ օգտատերեր դատապարտել էին տիբեթյան բուդդիզմի առաջնորդին։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Դհարամսալայում Դալայ Լամայի նստավայրում։ Կադրերում երևում է, որ մի տղա մոտենում է նրան և թույլտվություն խնդրում գրկելու նրան։ Ի պատասխան՝ կրոնական գործիչը համբուրում է երիտասարդ ուխտավորի շուրթերը և առաջարկում «լեզուն ծծել»:
«Վեհափառ հայրապետը ցանկանում է ներողություն խնդրել տղայից և նրա ընտանիքից, ինչպես նաև նրա բազմաթիվ ընկերներից ամբողջ աշխարհում՝ ցավի համար, որ կարող էին պատճառել նրա խոսքերը»,- հայտնել են Դալայ Լամայի 14-րդի մամուլի գրասենյակից: Այս մասին գրում է life.ru-ն:
Նշենք, որ Դալայ Լաման 87 տարեկան է։ Կրոնական գործիչը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակում ձյան առատ տեղումներ են. Սուրենյանը կադրեր է տարածել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է օգտատերեր...
ՀՀ որոշ շրջաններում անձրև կգա. եղանակի տեսություն
Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ են սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութա...
Մատրյոշկա տեսակի ադամանդ է հայտնաբերվել է Հնդկաստանում
Հնդկական VD Global ընկերությունը, որը զբաղվում է ադամանդների արդյունահանմամբ եւ մշակմամբ, Գուջարաթ նահանգում հայտնաբերել...
Թռչունի փոխարեն շուն. Twitter-ը փոխել է իր տարբերանշանը
Twitter սոցիալական ցանցը փոխել է իր տարբերանշանը՝ այժմ կապույտ թռչունի փոխարեն կլինի ինտերնետ մեմից վերցված շիբա ինու ցե...