ՌԴ-ն որևէ կերպ չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորություններից․ Կոպիրկին
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը մնում է երկու երկրների փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Armeniatoday-ին տված հարցազրույցում։
Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում այն պարտավորություններից, որ ունի երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրերով։
«Շարունակում է գործել 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ զորախմբի հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի չեղարկում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրելակերպի ապահովման գործում։
Անգամ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Կարելի է ինչ-որ պահանջներ հայտնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, դա, իմ կարծիքով, չի պահանջում ապացույցներ»,- ասել է Կոպիրկինը։
Անդրադառնալով երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցին՝ Կոպիրկինն ընդգծել է, որ դա զգայուն և ոչ հրապարակային ոլորտ է։ «Այն ավանդաբար եղել և մնում է մեր երկկողմ հարաբերությունների կարևոր մաս: Գործում են համապատասխան մեխանիզմներ այս ոլորտում փոխգործակցությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին, ապա, ընդհանուր առմամբ, սա «ժամացույցի ստուգման» ձև է՝ կապված ռազմական գործողությունների պլանավորման և միացյալ զինված ուժերի կիրառման հետ։ Սա բավականին սովորական գործընթաց է, որը տեղի է ունենում տարբեր մակարդակներում, և, որքան գիտեմ, հայկական ստորաբաժանումներն ու մասնագետները պարբերաբար մասնակցում են նման միջոցառումներին»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռուսական ռազմաբազան, գործում է միացյալ զորքերի խումբ, և, բնականաբար, դա ենթադրում է համատեղ միջոցառումներ, վարժանքներ բավականին կանոնավոր հիմունքներով։ «Ավելացնեմ, որ երբ խոսում ենք ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ վարժանքների մասին, դա դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման և ամրապնդման մեր ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...