Պատահարներ
Խոշոր վթար` Կապան-Տաթև ավտոճանապարհին. բեռնատարը ջախջախվել է
Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի քարով բարձված բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
[1d9783ed785be3cc42c1734e089c425d.jpg]