ՌՈ աշխատակիցը իրեն լկտի է պահել, անպարկեշտ պահել ակումբի կին մատուցողի նկատմամբ․ մանրամասներ՝ ծեծկռտուքից
Քիչ առաջ հայտնել էինք, որ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել «Քուին մյուզիք հոլում», որին մասնակցել են հաստատության անվտանգության աշխատակիցներն ու ՊՆ ՌՈ զինծառայողներ՝ այդ թվում՝ Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը։
24News-ի աղբյուրները հայտնում են, որ միջադեպի պատճառը ռազմական ոստիկանության աշխատակցի լկտի պահվածքն է եղել, նա, մեղմ ասած, իրեն անպարկեշտ է պահել ակումբի կին մատուցողի նկատմամբ, որից հետո անվտանգության աշխատակիցները զգուշացրել են մնալ պարկեշտության սահմաններում։
ՌՈ աշխատակիցը, սակայն, մեր աղբյուրների համաձայն, ոչ միայն զգուշացումից հետո չի հանդարտվել, այլ նաև սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ակումբի աշխատակիցների հասցեին, ինչից հետո նրան կարգի հրավիրելու փորձերը վեր են ածվել ծեծկռտուքի։