Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին

Հայաստանի ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին
Հայաստան - Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ…

Հայաստան - Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են  Հայաստանի արտգործնախարարությունից:

 

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարեց, թե հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ 

 

Լրատվամիջոցը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250