ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում կանաց գլխին յոգուրտ են լցրել, այնուհետև՝ ձեռբակալել
Իրանում երկու կանանց վրա, ովքեր հրաժարվել են իրենց վարսերը փակել հասարակական վայրում, յոգուրտ են լցրել, ապա՝ ձերբակալել։
Սոցցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խանութում մոտենում երկու գնորդների և զրուցում նրանց հետ։ Հետո դարակից յոգուրտ է վերցնում ու լցնում նրանց գլխին։
Իրանի դատական համակարգը հայտնել է, որ կանայք ձերբակալվել են հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։
Միաժամանակ, տղամարդուն ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար։
Խանութը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակվել է այն բանից հետո, երբ սեփականատերը վիճաբանության մեջ է մտել հարձակվողի հետ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ստիպված է եղել «բացատրություն տալ» դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե նոր ավտոբուսները որ ուղղություններն են սպասարկելու
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 12-15-ը նախատեսում է շահագործել մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարգապահական վաշտում եղած օրերը չեն հանվի զինվորի ծառայության հիմնական ժամկետից․ Սարգսյան
Կարգապահական վաշտում ծառայելը չի համարվի հիմնական ծառայության ժամանակահատված, այսինքն՝ այդ վաշտում գտնվելու օրերը չեն հա...