Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարգապահական վաշտում եղած օրերը չեն հանվի զինվորի ծառայության հիմնական ժամկետից․ Սարգսյան

Կարգապահական վաշտում ծառայելը չի համարվի հիմնական ծառայության ժամանակահատված, այսինքն՝ այդ վաշտում գտնվելու օրերը չեն հանվի ծառայության համար նախատեսված ժամկետից։ Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության և…

Կարգապահական վաշտում ծառայելը չի համարվի հիմնական ծառայության ժամանակահատված, այսինքն՝ այդ վաշտում գտնվելու օրերը չեն հանվի ծառայության համար նախատեսված ժամկետից։ Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ զինծառայողներին կարգապահական խախտում թույլատրելու համար տեղափոխում են կարգապահական վաշտ (գաուբախտ), և այնտեղ գտնվելու ընթացքում նրանք շարունակում են համարվել զինծառայող։

«Իսկ հիմա այդ ընթացքում, երբ զինծառայողը կարգապահական վաշտում է, նա չի համարվելու զինծառայող, և ժամկետը չի անցնելու»,- ասաց Սարգսյանը։

 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ դա ամենակարևոր ու առաջնահերթ փոփոոխությունն է, քանի որ այս կերպով ծառայության որակը հստակ կփոխվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարստության 90% չենք թողնելու մեր երեխաներին, այլ կտրամադրենք աշխարհն ավելի լավը դարձնելուն․ Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տելեգրամով պատասխանում է 5 ամենասուր հարցերին։ Առաջին հարցը վերաբերում էր հար...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250