ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե նոր ավտոբուսները որ ուղղություններն են սպասարկելու
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 12-15-ը նախատեսում է շահագործել մի քանի երթուղի․ «67 համարի երթուղին կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով և իրար կկապի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։ Սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բուժկենտրոն։ Երթուղին կանցնի նոր կամրջով՝ Շիրակ-Բաբաջանյան փողոցներով։
Համար 40 երթուղին իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները։
Համար 1 հիմնական երթուղին կսպասարկվի բարձր դասի 12 մետրանոց 18 ավտոբուսներով, իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ Զեյթուն շրջանները։
Նույն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունները․ «Zhong Tong» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվի 58 երթուղին։ Կլինի ուղեգծի որոշակի փոփոխություններով, կանցնի գեներալ Նվեր Սաֆարյան փողոցով։ Իրար կկապի Ավան առինջ, Ավան, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները։
Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի 97 երթուղին, վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն»։
Սարգսյանի խոսքով՝ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը. «Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել 18 երթուղին, 13 միկտրոբավտոբուսային երթուղին, 47 երթուղին՝ թվով 14 հատ։ Շահագործման կհանձնվեն թվով 18 բարձր դասի ավտոբուսներ ու կսպասարկեն 9 հիմնական երթուղին»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց կանգառները տաքսի մեքենաներից ազատելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ հիմա մեծ ավտոբուսներ են շահագործվելու, և անհրաժեշտ է մեքենաներից ազատել կանգառները։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարստության 90% չենք թողնելու մեր երեխաներին, այլ կտրամադրենք աշխարհն ավելի լավը դարձնելուն․ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տելեգրամով պատասխանում է 5 ամենասուր հարցերին։ Առաջին հարցը վերաբերում էր հար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում կանաց գլխին յոգուրտ են լցրել, այնուհետև՝ ձեռբակալել
Իրանում երկու կանանց վրա, ովքեր հրաժարվել են իրենց վարսերը փակել հասարակական վայրում, յոգուրտ են լցրել, ապա՝ ձերբակալել։...