Պատահարներ
Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ կա վիրավոր
Unknown
Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արայիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով՝ ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետևանքով Ա. Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ևս վնասվել է․ շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Կա զոհ և վիրավոր․ հայ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակել են նաև ադրբեջանցիները
Unknown
Հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ․ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը․ ԱՀ ՊՆ
Unknown
ՌՈ աշխատակիցը իրեն լկտի է պահել, անպարկեշտ պահել ակումբի կին մատուցողի նկատմամբ․ մանրամասներ՝ ծեծկռտուքից
Unknown
Ադրբեջանցիները կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Unknown