ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեքենան բախվել է գազախողովակին, որը մտել է տան պատուհանից ներս. վիրավորներ կան
Վթար է տեղի ունեցել Էրեբունի թաղապետարանից դեպի Կայարան իջնող ճանապարհին: Auroranews-ի թղթակիցը հայտնում է, որ մեքենան հարվածել է գազախողովակին, որը հարվածից մտել է հարակից սեփական տան պատուհանից ներս: Այնուհետև բախվել ծառին:
Լուսանկարներում երևում է, որ տարածքն արդեն սահմանազատվել է: Տեղում աշխատում են ոստիկանները: Հանգամանքները ճշտվում են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։
Ըստ կայքի տվյալների` վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
[e27249c6764fe360506f084bec36dd3f.PNG]
[db5eb305b309e645685af945c6ef2a87.PNG]
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան
«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Երևանում. տուժած դեռահասներ ևս կան
Այսօր ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 26/6 հասցե...
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է կործանվել զորավարժությունների ժամանակ: Նախնական տվյալներով՝ երկնքում ուղղա...
70 վագոններից 31-ը դուրս է եկել ռելսերից. Հյուսիսային Դակոտա
Հյուսիսային Դակոտայում վտանգավոր բեռների գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ը: Վինդմեր...