Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Երևանում. տուժած դեռահասներ ևս կան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Երևանում. տուժած դեռահասներ ևս կան
Այսօր ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 26/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածնե�…

Այսօր ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 26/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda Elyson» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենային:

 

Տուժածներ Ա. Մ.-ն (ծնված 2005 թ․) և Մ. Հ.-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Ս. Մ.-ն (ծնված 2008 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Ա. Մ.-ն (ծնված 1982 թ․)՝ «Իզմիրլյան» ԲԿ:

 

[589fa91b1213b4ea48dc39258e9c96f9.jpg]

 

[9d9afdd22b7c04d37e2498f3ec267b1d.jpg]

 

[d2b199af86ad5a35a96cc57884ad3915.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250