Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Աշոտ Մարգարյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը։
Մարգարյանը երկամարտում ցույց տվեց 300 կգ արդյունք։ Նա նվաճեց նաև երկու փոքր բրոնզե մեդալ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Հիշեցնենք՝ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, իսկ 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։