ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը սպառնացել է Ադրբեջանին
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարտ Հեյդարին սպառնում է Ադրբեջանին: Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա մասնավորապես նշել է.
«Կովկասում կան մի քանի շատ զգայուն հարցեր։ Դրանցից մեկը Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է Ադրբեջանի սահմանների մոտ։ Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի ներկայությունը տարածաշրջանի երկրներում եւ կհակազդի նրանց։ Մյուս խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխման անօրինականությունն է։ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն»,- ասել է Հեյդարին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առավել դինամիկ շփումների կարիք կա». հանդիպել են Փաշինյանն ու ՌԴ փոխվարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան՝ 2 ռուս զինծառայողի վիրավորվելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը, նշել է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան
Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձա...
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...