Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ադեկվատ չեն․ ՀԲՖ
Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն, ArmSport-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոնի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը:
Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվեց տալ:
Հիշեցնենք՝ բռնցքամարտիկը տարեվերջին իր դժգոհությունն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն շնորհավորել։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունից ևս անդրադարձել էին բռնցքամարտիկի հայտարարությանը՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:
Մասնավորապես՝ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից նա ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։
Հիշեցնենք՝ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո, սակայն չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
«Իմ սիրելի Հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն. Հայաստանի Հանր...
Կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել
ԱՄՆ–ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող «USA Open Junior International» կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծ...
«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցու...