Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Պուտինի հայտարարության մասին
Ուկրաինան կոչ է անում G7 երկրներին և ԵՄ-ին զգուշացնել Մինսկին Բելառուսի համար հեռահար հետևանքների մասին, եթե վերջինս համաձայնի Ռուսաստանից մարտավարական միջուկային զենք ընդունել:
Ուկրաինան պահանջում է անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Ռուսաստանի հայտարարությունների հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Տեղեկատվությունը փոխանցում է unian.net-ը:
Ուկրաիանայի ԱԳՆ-ն նշում է, որ Ռուսաստանի Դաշնության վերջին հայտարարությունները Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մտադրության մասին խաթարում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիմքերը, միջուկային զինաթափման ճարտարապետությունը և միջազգային համակարգը։ Նշվում է, որ Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու մտադրությունը, հակառակ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին, այս երկիրը հետագայում կդարձնի Կրեմլի պատանդը և աղետալի հետևանքներ կունենա նրա ապագայի համար։
Հիշեցնենք՝ Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
«Առանցքային հարցերում ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից»․ Միրզոյան
ԱԺ–ում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գո...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...
«Երկու կողմերի համաձայնություն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղար...