Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից․ «Հրապարակ»
«Շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվականը տեղեկացել է, որ ազատման դիմում է գրել նաեւ գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրեւ ոլորտի պրոֆեսիոնալ եւ նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, ով չարաշահումների քրեական գործով է անցնում, եւ քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը։ Փաստորեն, իրականում Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում այնքան էլ անգլիական թագուհու կարգավիճակ չի ունեցել` բավականին մեծ թիմ է ձեւավորել, որն այսօր իր հետեւից հեռանում է, կամ հեռացնում են։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...