Ռազմական

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտուներ են արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 295 դիտում
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտուներ են արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

 

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշվում է հաղորդագրության մեջ։

 

ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

 

«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – գրված է ամենօրյա տեղեկագրում։

 

Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել և անապահով ու բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250