Ռազմական Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է կատարվել ռուս սահմանապահների և ադրբեջանցիների միջև․ մանրամասներ
Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։ Այս մասին գրում է…

Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Կայքի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գորիսի ԲԿ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ  ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ 

Այսօր հայտնի դարձավ, որ զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: 

 

[8ecca67f74602841a9e3c4e4f8b9acf6.png]

[828d76a65cf7f3631b2a0f5c66503817.png]

[482a5f9f2413f6c45b508f7f8ead21e7.png]

[edcdc4963be58bbb9177c8f4d47c8c93.png]

[d62083e170414d4950ed7a94ef22e957.png]

[f68453a631169000ea6e26261e052203.png]

[af5b0e4e8e05ea9d8447a922e3fcea05.png]

[a07949dab5c17b3c444a1b86ac6cd875.png]


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250