Երևանում դիզվառելիքը լցվել է փողոց

 Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են, որպեսզի հեռու մնան դեպքի վայրից։ 

 

Լրատվականը նշում է նաև, որ տարածքում ծխախոտով քաղաքացիներ են շրջում: Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացիներին զգուշացրեցին, որպեսզի ծխախոտներով հեռու մնան դեպքի վայրից։ Այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քաղաքականություն