Հասարակություն
«Փաշինյանը գյուղացիներին փող է տվել, թե գնացեք գառ առեք, կերեք». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Օրերս կրկին Վարդենիսի տարածաշրջանում էի՝ սեփական աչքերով տեսնելու առաջնագիծ դարձած գյուղերի վիճակն ու տեղացիների կենսակերպը, օգնելու ուժերի ներածին չափով։ Մարդիկ պատմեցին, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով անցել է Գեղամասար-Մեծ Մասրիկ ճանապարհի հատվածով, կանգ է առել գյուղերից մեկում, մոտեցել գյուղամեջի մարդկանց ու փող տվել, թե գնացեք գառ առեք, կերեք»։
Հոխիկյանը նաև նշել է, որ Գեղամասարից մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին ամեն վայրկյան սպառնում է առաջնագիծ դարձած Կուտականի, Տրետուքի, Կութի, Նորաբակի, Սոթքի, Ազատի բնակիչներին, իսկ երկրի ղեկավարը գառ ուտելու փող է առաջարկում ճամփի եզրին նստած ու համատարած գործազրկության պատճառով նարդի խաղացող մարդկանց:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զինծառայողը դիրքեր հաց տանելիս է եղել, առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է. ոչ պաշտոնական
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանն ընկել է և վնասել արմունկը
Ադրբեջանը հերքում է հայ զինծառայողին գերեվարելու մասին լուրը
Կարմրուկը` Հայաստանում. կա՞ արդյոք նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0