Ադրբեջանը հերքում է հայ զինծառայողին գերեվարելու մասին լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից հայ զինծառայողի գերեվարման մասին սուտ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, որ մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողն իբր մեքենայով մոլորվել և մոտեցել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերին և գերեվարվել մեր ստորաբաժանումների կողմից, սուտ է», - հայտնել են նախարարությունից։
Սա կարող է նշանակել, որ Ադրբեջանը մտադիր է թաքցնել մեր զինծառայողի ներկայությունը իր վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, նշելով` մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զինծառայողը դիրքեր հաց տանելիս է եղել, առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է. ոչ պաշտոնական
ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանն ընկել է և վնասել արմունկը
ԱԺ նախագահը Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել է եւ վնասել է թեւը, այժմ գտնվում է բժշկա...
Կարմրուկը` Հայաստանում. կա՞ արդյոք նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն
Կարմրուկի գրանցված դեպքերի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ մասնավոր...
Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր՝ կաթնաշոռում․ ՍԱՏՄ-ն՝ ահազանգի հետքերով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ,...