Կարմրուկը` Հայաստանում. կա՞ արդյոք նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն
Կարմրուկի գրանցված դեպքերի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես, հիվանդների հետ շփված անձանց (կոնտակտավորների) և կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերում, նրանց նկատմամբ բժշկական հսկողության սահմանում և համաճարակաբանական ցուցումով պատվաստումների իրականացում։ Ինչպես նաև, հաշվի առնելով ՀՀ-ում կարմրուկի հիվանդությամբ պայմանավորված առկա համաճարակային իրավիճակը՝ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունները նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնում են «համաճարակային ֆիլտր» միջոցառումը՝ կարմրուկին բնորոշ ախտանշանների՝ մասնավորապես ցանի առկայության դեպքում երեխայի մուտքը հաստատություն բացառելու նպատակով։
Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են առողջապահության նախարարությունից՝ շեշտելով, որ այս պահին նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն չկա։
«Ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ լոկալ բռնկումը տեղայնացվել է և ունի մարման միտում»,-փոխանցել են առողջապահության նախարարությունից։
Ինչպես հաղորդել են առողջապահական գերատեսչությունից, 2007թ․-ից Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվում։ Սակայն պարբերաբար գրանցվում են այլ երկրներից բերվող դեպքեր` հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձնանց շրջանում։ 2020-22թթ․ դեպքեր չեն արձանագրվել, 2019թ․ արձանագրվել է 7 դեպք, 2018-ին՝ 19 դեպք, 2017-ին՝ 1 դեպք, 2016-ին՝ 2 դեպք, 2015-ին՝ 33 դեպք։
«ՀՀ-ն 2007 թվականից համարվում է կարմրուկի առումով էլիմինացված կարգավիճակ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ 2007 թվականից ի վեր՝ այդ թվում վերջին 12 ամիսների ընթացքում երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չի գրանցվել։ Ներկայիս լոկալ բռնկումը կապված է բերովի դեպքի հետ։ Գրանցված բոլոր դեպքերը համաճարակաբանական կապով պայմանավորված են բերովի դեպքի հետ, այսինքն՝ նրանք առանձնակի դեպքեր չեն»,-պարզաբանել են նախարարությունից։
Հարցին, թե չհոսպիտալացված հիվանդներն ինչպես ու որտեղ են մեկուսացվում, ԱՆ-ից պատասխանել են․ «Չհոսպիտալացված հիվանդներին խորհուրդ է տրվում տնային պայմաններում ինքնամեկուսացում՝ սահմանելով ամենօրյա բժշկական հսկողություն»։
«Փաստինֆո»-ին առողջապահական գերատեսչությունից նաև փոխանցել են, որ հոսպիտալացված երեխաները մինչև 16 տարեկան են։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զինծառայողը դիրքեր հաց տանելիս է եղել, առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է. ոչ պաշտոնական
ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանն ընկել է և վնասել արմունկը
ԱԺ նախագահը Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել է եւ վնասել է թեւը, այժմ գտնվում է բժշկա...
Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր՝ կաթնաշոռում․ ՍԱՏՄ-ն՝ ահազանգի հետքերով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ,...
«Երեմյան Փրոդաքթս»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին
Մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների և պատասխանատու ենք մեր արտադրանքի բարձր որակի համար: Այս մասին գրառում...