
ՊՆ զինծառայողը դիրքեր հաց տանելիս է եղել, առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է. ոչ պաշտոնական

ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողներին, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է և կորցրել հայկական դիրքեր տանող ճանապարհը, գրում է «Փաստինֆո»-ն:
Լրատվականը գրում է, որ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։
«Վարկած կա, որ գերի է ընկել, մեքենան էլ չկա, ինքն էլ չկա»,- ասել է լրատվականի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն դեռ որևէ պաշտոնաիկան տեղեկություն չի հաղորդել: Մառախուղի պատճառով մոլորվել է, թե առևանգել էն, դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ Auroranews.am-ը խոսեց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց` ասելով.
«Տեղյակ եմ, բայց մանրամասներից տեղյակ չեմ, այս պահին շարժվում ենք դեպքի վայր: Ես տարածքում չեմ եղել, գիտեմ, որ դեպքը եղել է, բայց թե ինչպես` չգիտեմ: Հարցեր եք տալիս, որոնց պատասխաններն այս պահին չունեմ»,- նշեց նա:
Հարցին, թե երբ կարող է հստակ մանրամասներ հայտնել, ասաց, որ դեպքի վայրում կլինի մոտ 1 ժամից:
Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՊՆ-ի հետ, սակայն չհաջողվեց: