Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները առաջիկայում կհանդիպեն
Հայ գործընկերները հաստատել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` նոր հանդիպման` հայկական կողմի պատրաստակամության մասին։ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը։
«Առաջիկայում հարմար ժամկետներ կընտրենք բոլոր երեք նախարարների համար»,–ասաց է նա:
Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերին Մոսկվայում պլանավորված էր 3 երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը։
Սակայն դեկտեմբերի 22–ին պարզ դարձավ, որ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը չի կայանա, քանի որ, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արարատ Միրզոյանը չի կարողանա մեկնել Մոսկվա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...