ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը, մեքենա վարելով, շրջել է Մարիուպոլով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեքենա վարելով, շրջել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլով:
Փոխվարչապետ Խուսնուլլինը նրան զեկուցել է, որ որոշվել է պահպանել քաղաքի տեսքը կենտրոնը վերականգնելիս:
Մինչև ամառ կգործարկվի տրամվայի առաջին երթուղին, կստեղծվեն ավտոկայանատեղեր:
Զեկուցվել է նաև, որ տեղաբնակաները սկսել են վերադառնալ Մարիուպոլ, բացի այդ գործարարներին կտրվեն վարկեր բնակելի շենքերի առաջին հարկերում բիզնես սկսելու համար:
Վլադիմիր Պուտինը Մարիուպոլ կատարած այցի ընթացքում այցելել է Պատմական համալսարանի և ֆիլհարմոնիայի շենք, ինչպես նաև Մարիուպոլի օդանավակայան