ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», - նշված է պատասխանում։
Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել մաքսային հսկողության գործընթացն իրականացնելու համար՝ հեռանկարում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։ «Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ մաքսային հսկողության գործընթացն ապահովելու համար», - ասել են ՊԵԿ–ից։
Նշենք, որ խոսքը մաքսատան շենքի և սահմանին հարակից այլ կիսակառույց ենթակառուցվածքների մասին է։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը վերջերս այցելել է պահպանվող տարածք։ Մեր ֆոտոշարքում կարող եք տեսնել՝ ինչ վիճակում է ենթակառուցվածքը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Թուրքիայի հետ սահմանի կամուրջներն ու ճանապարհները պիտանի են շահագործման համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
Բայդենը հանդես կգա ամերիկյան բանկային համակարգը պաշտպանելու ուղերձով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան բանկային համակարգի պաշտպանության մասին իր ուղերձի մասին։ Նա նաև խոստացել է...
Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի և Իրանի հետ դեպի Ռուսաստան և Եվրոպա նոր առևտրային ճանապարհի շուրջ. The Economic Times
Հայաստանն առաջարկել է գործարկել Պարսից ծոց-Սև ծով միջանցքը՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար...
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային...