ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոյգուն ​​պարգևատրել է Սու-27-ի օդաչուներին, որոնք թույլ չեն տվել ամերիկյան ԱԹՍ-ին մոտենալ ՌԴ սահմանին

 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պետական ​​պարգևներ է հանձնել Սու-27 օդաչուներին, որոնք թույլ չեն տվել ամերիկյան անօդաչու թռչող սարքին մոտենալ Ռուսաստանի սահմաններին: Հաղորդում են ռուսական լրատվականները:

 

Հենց նրանք են կանգնեցրել ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, որը վերահսկում էր Ղրիմը։ Նշվում է, որ դատելով ամերիկյան «թռչնի» տեսախցիկների կադրերից՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման պատճառը եղել է պտուտակի վնասումը։

 

Հիշեցնենք, որ Ռուսական Սու-27 (Су-27 ) կործանիչը Սև ծովի վրա վառելիք է լցրել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի վրա, ինչի արդյունքում ԱԹՍ-ն կործանվել է: Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրային տարածքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ