
Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա՞. ինչ են ասում քաղաքապետարանից

Երեկ մամուլն արդեն գրել էր, որ այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտարարի հրաժարականի մասին։ Irakanum-ի տեղեկություններով, նա այդ մասին կհայտարարի օրվա երկրորդ կեսին։ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի մասին կտեղեկացնի մինչև 15:00-ն։
Լրատվականը գրում է, որ Երևանի քաղաապետի հրաժարականի պատճառն այն է, որ տևական ժամանակ է քաղաքապետարանում երկիշխանություն է ստեղծվել, ինչը իսկզբանե դուր չի եկել Սարգսյանին։ Նա քաղաքապետարանում «բուտաֆորիա» էր, բոլոր հարցրերը լուծում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս է նաև մասնակցում կառավարության նիստերին։ Վերջերս էլ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ինքը Հրաչյա Սարգսյանի փոխարեն մասնակցում կառավարության նիստերին, Ավինյանն իր պատասխանով ավելի վատ դրության մեջ էր դրել Սարգսյանին։
«Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,- ասել էր Ավինյանը: Այս հայտարարությունն էլ վերջնական հունից հանել է Հրաչյա Սարգսյանին, ում վերջերս նաև քաղաքապետարում հայտարարությունների տեքստը կարդալ էին տվել, այդ կերպ ավելի ծիծաղելի վիճակում դնելով նրան։
Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Ավինյանի և Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել էին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Սարգսյանը հրաժարական ներկայացնելու որոշում կայացնի։
Սա իհարկե չի նշանակում, որ Երևանում արտահերթ ընտրություններ կկայանան։ Քաղաքական որոշում դեռ կայացած չէ։ Ավագանին նոր քաղաքապետ կընտրի:
Auroranews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարինի լրատվական բաժնի հետ, որտեղից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի բան քաղաքապետարանում չի փոխվել: Եթե որևէ տեղեկատվություն լինի քաղաքապետանարը պաշտոնական աղբյուրեներով տեղեկատվություն կտարածի: