Արցախահայությունը ցեղասպանության վտանգի տակ է. նիդերլանդացի ցեղասպանագետ
Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:
Գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիային. շարքային քաղաքացիները թիրախավորվում են, ինչի միակ նպատակը նրանց ոչնչացումը կամ արտաքսումն է:
Ռոդզանտն ընդգծում է, որ, «Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում, այդ թվում վարչապետ Ռյուտեի և շատ այլ եվրոպացի առաջնորդների կողմից, ովքեր գազի մատակարարումն ավելի կարևոր են համարում, քան մարդու իրավունքները»: Ռոդզանտը գտնում է, որ բոլոր քաղաքական գործիչներն ովքեր բացառիկ սկզբունքային են Ուկրաինայի հարցում, պետք է հասկանան տիրող իրավիճակը։
«Վաղուց ժամանակն է, որ Նիդերլանդները և Արևմուտքի մնացած երկրները ակտիվորեն աջակցեն Լեռնային Ղարաբաղ-Արցախում բնակվող հայերին՝ ընդօրինակելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Amnesty International-ն ու The Lemkin Institute for Genocide Prevention-ը, որոնք դատապարտում են շրջափակումը և տեսնում են նախագահ Ալիևի ծրագրերը... Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մեր նորմերն ու արժեքները Ուկրաինայում, ապա պետք է ուշադրություն դարձնենք նաև անկլավում գտնվող հայերի ճակատագրին։ Գիտակցումն առկա է, մնում է՝ խիղճը»,-ասված է հոդվածում:
[a83db0aa2947e2ef0659852e71d1d407.jpg]
[65dfa59cb4525b8b8be4a3c5ef3f50ea.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայհոյել են ու քաշքշել պարեկներին, հետո վեճը վերածվել է ծեծկռտուքի. ԶԼՄ
Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գրում է...
«Երեմյան Փրոդաքթս»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին
Մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների և պատասխանատու ենք մեր արտադրանքի բարձր որակի համար: Այս մասին գրառում...
Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ. Aravot
Երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչնե...
Որոտանում սահմանապահ է ինքնասպան եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնա...