Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր՝ կաթնաշոռում․ ՍԱՏՄ-ն՝ ահազանգի հետքերով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ կարող են անցկացվել միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված Ստուգումների ծրագրի և քաղաքացիներից, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված բողոքների հիման վրա:
Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը, երկրորդ համարի` «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության «Մարիաննա» կաթնաշոռը, երրորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը, չորրորդը եղել է «Չանախ» ընկերության կաթնաշոռը, հինգերերդը` «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռը, վեցերորդ համարի ներքո` «Արզնի կաթ»-ը, յոթերորդը` «Թամարա և Անի» ընկերության «Անի» (Ani) յուղազրկված կաթնաշոռը, «Մարիլա» ընկերության կաթնաշոռը եղել է ութերորդը, «Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել իններորդ համարի ներքո, վերջին՝ տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Երեմյան փրոդաքթս» ընկերության կաթնաշոռը:
Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Նմանատիպ հոդվածներ
Հայհոյել են ու քաշքշել պարեկներին, հետո վեճը վերածվել է ծեծկռտուքի. ԶԼՄ
Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գրում է...
«Երեմյան Փրոդաքթս»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին
Մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների և պատասխանատու ենք մեր արտադրանքի բարձր որակի համար: Այս մասին գրառում...
Կարմրուկը` Հայաստանում. կա՞ արդյոք նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն
Կարմրուկի գրանցված դեպքերի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ մասնավոր...
Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ. Aravot
Երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչնե...