Հայհոյել են ու քաշքշել պարեկներին, հետո վեճը վերածվել է ծեծկռտուքի. ԶԼՄ
Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գրում է Shamshyan.com-ը:
Լրատվականի հաղորդմամբ` երեկ ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն են կատարել Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարծքում։ Գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Նարեկ Ա-ին։
Վերջինս գտնվել է ճանապարհի միջնամասում։ Եվ երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, Նարեկ Ա․-ն հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին։ Ինչպես հայտնում է լրատվականը, պարեկները կայանում են իրենց ավտոմեքենան, ապա մոտենում Նարեկ Ա․-ին, ներկայանում ու պարզելու համար հարցնում, թե ինչի համար է հայհոյանքներ հնչեցնում իրենց հասցեին։
Սակայն նա շարունակում է հայհոյանքներ տալ։ Պարեկները Նարեկ Ա․-ին հայտնում են, որ հայհոյանքներ հնչեցնելու համար նրան կարող են տեղափոխել Ոստիկանություն։ Ու հորդորում են, որ դադարեցնի հայհոյանքներ տալը։ Սակայն դա էլ օգուտ չի տալիս։ Պարեկները փորձում են նրան վարչական ձերբակալման ենթարկել։ Բայց այդ պահին մոտենում է նրա հայրը՝ 53-այա Վալենտին Ա-ն, ով ոչ միայն խոչընդոտում է պարեկների օրինական գործողություններին, այլև սկսում է ինքն էլ հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել ծառայություն կատարող պարեկներին։ Դրանից հետո Արծվանիստ բնակավայրի բնակիչներ՝ 27-ամյա Նարեկ Ե․-ն, 27-ամյա Անդրանիկ Ա․-ն և 25-ամյա Կառլեն Հ․-ն են մոտենում նշված վայր ու քաշքշում պարեկներին։ Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցնում դասակի հրամանատար Գրիշա Գ․-ին և ավագ պարեկ Սամվել Ս․-ին։ Այնուհետև՝ կարճ ժամանակ անց, ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կարողանում են բոլորին տեղափոխել Ոստիկանության Մարտունու բաժին։
Auroranews.am-ի հետ զրույցում Ոստիականութունից հայտնեցին, որ նման միջադեպ եղել է, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:
Նմանատիպ հոդվածներ
«Երեմյան Փրոդաքթս»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին
Մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների և պատասխանատու ենք մեր արտադրանքի բարձր որակի համար: Այս մասին գրառում...
Որոտանում սահմանապահ է ինքնասպան եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնա...
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողի այգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, ո...
Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ. Aravot
Երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչնե...