Հասարակություն

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երկրի բանտերում պահվող հայ գերիներին

Unknown 1 րոպե 227 դիտում
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երկրի բանտերում պահվող հայ գերիներին

 Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։

 

«Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո», - վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը՝ հայտնում է լրատվամիջոցը։

 

Աղբյուրի համաձայն՝ ճաղերի ետևում պահվող հայերին «տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող իրենց լեզվով օրենսդրական ակտեր»։

«Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը», - ասվում է հաղորդագրությունում։

Հայազգի ռազմագերիները, Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հավաստմամբ, որևէ բողոք չունեին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250