Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող․ նոր մանրամասներ երեկվա ավտովթարից․ Գոռ Աբրահամյան
2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
Յակուտիայում Ան-24 ինքնաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծի սյանը
Յակուտիայում Ան-24 ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի չորս անդամներ և 14 ուղևորներ, թռիչքուղու վրա երթևեկելիս բախվել է...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է...