Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկվում է
Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է: Այսօր մեկ ամերիկյան դոլարն առավոտյան ժամերին բորսայում վաճառվել է 19.02 լիրայով: Մարտի 16-ի կեսօրին դոլարը վաճառվել է 18.99 լիրայով:
Վերջին շաբաթներին մեկ դոլարի փոխարժեքը տատանվել է 18.80-18.88 լիրայի սահմաններում: Նոր անկումը սկսվել է մարտի 5-ից:
2021 թվականին լիրան արժեզրկվել է մոտ մեկ երրորդով: Պատճառն, ըստ փորձագետների, Թուրքիայի կենտրոնական բանկի քաղաքականությունն է, որն իշխանության ճնշմամբ շարունակում է իջեցնել տոկոսադրույքը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ, բարձր տոկոսադրույքը կառավարությանը զրկում է սղաճը և լիրայի արժեզրկումը զսպելու հնարավորությունից:
Սղաճը Թուրքիայում 2022 թվականին դարձել է սոցիալ-տնտեսական ամենալուրջ խնդիրներից մեկը: Մեծ թվով բնակիչների կենսամակարդակը կտրուկ անկում է գրանցել, տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ:
Էրդողանը հավաստիացրել է, որ 2023-ին կառավարությունն ամեն բան կանի սղաճը կարգավորելու և սոցիալական վիճակը բարելավելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
Օրական 50 սանտիմետրով Սարսանգի ջրամբար ջրի մակարդակը նվազում է
Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զ...
Հայաստանը և Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը․ Քերոբյան
Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների շնորհիվ Հայաստանից ապրանքների մատակարարումների թիվն աճել են։ Ընդ որում...
Քերոբյանը հայտնել է, թե քանի ՌԴ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան անցած տարի
Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 10...