Հայաստանը և Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը․ Քերոբյան
Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների շնորհիվ Հայաստանից ապրանքների մատակարարումների թիվն աճել են։ Ընդ որում, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը։ Այս մասին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` վճարման համար արժույթի ընտրությունը առևտրային գործընկերների համար մեծ խնդիր է դարձել ստեղծված պայմաններում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում։ Միևնույն ժամանակ, երկկողմ առևտրում օգտագործելու համար հայկական արժույթի ներուժը սահմանափակ է։
Փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։
Նախարարը նաև նշել է անցյալ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների կտրուկ աճի մասին։ 2022 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումը 850 մլն դոլարից հասել է 2,5 մլրդ դոլարի։ Պատճառը ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալն է, ինչը հայկական մատակարարներին թույլ է տվել ընդլայնել բիզնեսը Ռուսաստանում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
Օրական 50 սանտիմետրով Սարսանգի ջրամբար ջրի մակարդակը նվազում է
Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զ...
Քերոբյանը հայտնել է, թե քանի ՌԴ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան անցած տարի
Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 10...
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկվում է
Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է: Այսօր մեկ ամերիկյան դոլարն առավոտյան ժամերին բորսայում վ...