ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստախոսներ և էթնիկ զտում իրականացնողներ․ Լինդսի Սնելը՝ ԵԱՀԿ-ում ադրբեջանցի պաշտոնյայի դժգոհության մասին
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է օրեր առաջ ԵԱՀԿ-ում անցկացված մամուլի ազատության հարցով հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությանը։
«ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ «լրագրողներն» ու Instagram-ում ազդեցություն ունեցող անձինք, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վարձատրվում են և տարածում Բաքվի թեզիսները, ենթարկվում են հարձակման և պիտակավորվում են որպես վճարովի քարոզիչներ, ստախոսներ և էթնիկ զտում իրականացնողներ», գրել է լրագրողը թվիթերյան իր էջում։
Նշենք, որ ԵԱՀԿ-ում ազատ մամուլի դերը քննարկվել է մարտի 13-ին։