ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը մանկական քառատող արտասանեց և զվարճացրեց համագումարի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության (RSPP) համագումարում հիշեց  մի մանկական քառատող Լենինի մասին: Միջոցառման ընթացքում հյուրերից մեկը Պուտինին  հարց է ուղղեց գովազդային տեխնոլոգիաների մասին, որոնք թույլ կտան ակտիվորեն զարգացնել բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում։

 

Պուտինն ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած, ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, ես հիշեցի մի մանկական քառատող. «Ես աղջիկ եմ, պարում և երգում եմ: Չեմ ճանաչում Լենինին, բայց նրան սիրում եմ: «Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, բայց ես աջակցում եմ ձեր գաղափարին», - ժպտալով ասաց նախագահը հյուրերի ծափահարությունների ներքո:

 

 

Քաղաքականություն