ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Այս մասին գրում է Reuters-ը։

 

Նշվում է, որ Փարիզի Պլաս դե լա Կոնկորդ հրապարակում մոտ 7000 մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ կառավարության կենսաթոշակային փոփոխությունների։

 

Reuters-ի լրագրողը տեսել է, թե ինչպես են ցուցարարները սալաքարեր նետում ոստիկանների վրա, որոնց մեղադրում են ցուցարարների խմբերը ցրելու մեջ:

 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ իր կառավարությունը կանցկացնի բարեփոխումները՝ օգտագործելով հատուկ սահմանադրական կետ, քանի որ կառավարությունը չի կարող անհրաժեշտ աջակցություն ստանալ ընդդիմադիր պահպանողական Les Republicains կուսակցության կողմից:

 

Ցուցարարները հավաքվել են այն բանից հետո, երբ Մակրոնը, առանց խորհրդարանի համաձայնության, ընդունել է12 կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքը։

Քաղաքականություն