ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Փարիզում. ինչ է կատարվում այս րոպեներին

 Ֆրանսիա, Փարիզի արվարձաններն այս պահին: Տեսանյութերը տարածվում են միջազգային լրատվականներում: Ինչպես երևում է կադրերում, ցուցարարների մեծ բազմություն է կրկին բողոքի դուրս եկել, իսկ իրավապահները փորձում են ցրել ցույցը:

 

Հավելենք, որ երեկ Ֆրանսիայում մոտ 480 հազար մարդ է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին, հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանցից շուրջ 37 հազարը բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում։

Իր հերթին, Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան հայտարարեց, որ ցույցերին մասնակցել է մոտավորապես 1,7 միլիոն մարդ, նրանցից մայրաքաղաքում մոտ 450 հազար ցուցարար է եղել։

 

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ակցիաները երեկ հիմնականում խաղաղ են եղել, Փարիզում բերման է ենթարկվել 22 մարդ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների օրինագծին։ Այժմ, երբ Սենատն ընդունել է օրինագիծը, այն կքննարկի ստորին և վերին պալատների օրենսդիրների համատեղ հանձնաժողովը: Եթե հանձնաժողովը համաձայնի տեքստի շուրջ, ապա երկու պալատներում վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ այսօր:

 

 

Քաղաքականություն