ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` երբ նոր ավտոբուսները դուրս կգան երթուղի. Ավինյանը ներողություն է խնդրում
Այսօր ՀՀ կառավարության նիստին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան, արդեն Երևանում են։ Բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։
«Մոտավորապես 20 օրից 1 ամսվա ընթացքում դա տեղի կունենա, քանի որ մենք ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո այս որոշումը կտարածվի նաև MAN ավտոբուսների վրա»,– ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար հայցեց երևանցիների ներողամտությունը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխփե՛մ, ուշքդ կեթա». Գևորգ Պետրոսյանը՝ պարեկին
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կից հաղորդագրությամբ. «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում». Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նա պատասխանեց լրագրողին հարցին` Հայաստ...